Հոլանդացիներից հետո աշխարհի առաջնոթյան փլեյ օֆում հանդես գալու իրավունք նվաճեց նաև Չիլիի ընտրանին՝ խմբային երկրորդ խաղում 2:0 հաշվով պարտության մատնելով Իսպանիայի հավաքականին: Այս հանդիպումը ճակատագրական եղավ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնների համար. նրանք դուրս մնացին հետագա պայքարից, թեպետ կա և երրորդ հանդիպումը, սակայն ավստրալացիների հետ խաղն այլևս ոչինչ չի որոշում: Ներկայում Չիլիի ու Հոլանդիայի ընտրանիներն ունեն վեցական միավոր: Նրանց միջև կայանալիք առաջիկա հանդիպումը կորոշի, թե ով է լինելու խմբի թիվ մեկ թիմը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ